Ֆրանսիայի ճանաչված դարպասապահն ավարտեց կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի դարպասապահ Սեբաստիան Ֆրեյը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: 35-ամյա ֆուտբոլիստը նախորդ ձմռանը թուրքական «Բուրսասփորից» հեռանալուց հետո իր համար նոր թիմ այդպես էլ չի գտել. հայտնում է Lefigaro.fr-ն:

Հիշեցնենք, որ Ֆրեյը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2008 թվականի առաջնությանը:

Ակումբային կարիերայի ընթացքում դարպասապահը հասցրել է հանդես գալ այնպիսի թիմերի կազմում, ինչպիսիք են «Ինտերը», «Վերոնան», «Պարման», «Ֆիրոենտինան» և «Ջենոան»: 2013 թվականին նա Իտալիայից տեղափոխվել էր Թուրքիա:




Լրահոս