Գվարդիոլան նոր ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում  Մյունխենի «Բավարիա»-ն հաղթանակ էր տարել Զագրեբի «Դինամո»-ի նկատմամբ և տարած հաղթանակի շնորհիվ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկու ռեկորդ է սահմանել:

Իսպանացի մասնագետը 50-րդ հաղթանակն է նշել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում: Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր հոլանդացի Լուի Վան Գալին, ով 50 հաղթանակ է տարել 82 խաղում: Լավագույնների 5-յակում են նաև Ռաֆայել Բենիտեսը (91), Ժոզե Մոուրինյոն (92), Ալեքս Ֆերգյուսոնը (96):




Լրահոս