Ռուբեն Հակոբյանը պատրաստ է միանալ ՀԱԿ-ի ստորագրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբեն Հակոբյանը դիմել է ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցությանը վերջինիս նախաձենած հայտնի ստորագրահավաքի առիթով: Նրա համացանցային գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ

Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ, ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով կրկնվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում։ Դրանով իսկ փաստելով, որ ՀԱԿ խմբակցությունը ընտրողաբար չի մոտենում ընտրակեղծարարությանը և խստորեն դատապարտում է նաև ՀՀ առաջին իշխանություններին՝ 95-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն աննախադեպ կեղծելու և բռնություներով այն անցկացնելու իրողությունը։

Կարծում եմ, հարգելի գործընկերներ, այս դեպքում ՀԱԿ-ը կընկալվի անկողմնակալ և անկեղծ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարում։

Հարգանքով՝ Ռուբեն Հակոբյան»։




Լրահոս