Թուրքական զորքերի և քուրդ ապստամբների միջև բախումների ընթացքում 13 մարդ է զոհվել:
Նշվում է, որ սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 12 ներկայացուցիչ, ինչպես նաև մեկ ոստիկան, ևվս երկու ոստիկան վնասվածքներ են ստացել:
Այդ մասին Reuters գործակալությանը հայտնի է դարձել ուժային կառույցներում իր աղբյուրներից: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան ոչնչացրել է 68 քուրդ գրոհայինի երկրի հարավ-արևելքում: