Սապֆիր գործարանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 31-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Նոր Հաճն քաղաքում գտնվող “Անդրանիկ” ՍՊԸ-ի և “Սապֆիր” գործարանի բաժանարար հատվածով անցնող “Արզնի” ՀԷԿ-ը սնուցող խողովակատարի մոտ տղամարդու դի կա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նաիրիի ոստիկաններն արդեն պարզել են մահացածի ինքնությունը, ով Նոր Հաճնի բնակիչ, 56-ամյա Սպարտակ Հովհաննիսյանն էր և ըստ տեղեկությունների, մահվան պատճառը դժբախտ պատահարն է եղել, ով 10 մետր բարձրությունից անզգուշությամբ վայր է ընկել: Նախնական տեղեկություններով, դիակի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս