ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅԴ ԽԱՉԻԿՅԱՆՆ ԻՆՔՆ Է
Օֆշորային գոտում վարչապետ Տիգրան Սարգսյանի
ունեցվածքի մասին «Հետք»-ի սկանդալային հրապարակումներից հետո վերջինս
մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի միջոցով հերքել էր
տեղեկատվությունը: Խոսնակն ասել էր, թե Տ. Սարգսյանը չունի նման ունեցվածք:
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքն առանձնապես հաջողված չէ, քանի որ
վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Կիպրոսի բանկի պաշտոնական էջի համաձայն` «WLISPERA HOLDINGS
LIMITED» ընկերության 3 սեփականատերերից մեկն էլ Տ. Սարգսյանն է` գրանցված
Երեւանի Չարենցի 70 հասցեում: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ
կիպրոսյան բանկի կայքում վարչապետի գրանցման հասցեն ամենեւին էլ սխալ գրված
չէ: Երեւանի Չարենցի 70 շենքը վարչապետի հայրական տան հասցեն է: Ավելին,
ՀՀ ընտրողների ռեգիստրում Տիգրան Սուրենի Սարգսյանը` ծնված 1960թ. հունվարի
29-ին, հաշվառված է հենց Չարենցի 70, 114 բնակարան հասցեում: Իսկ
Հայաստանում այս տվյալներով ընդամենը մեկ մարդ կա, եւ այդ մեկ մարդը
վարչապետն է: Փաստորեն, վարչապետի խոսնակը փորձում է հերքել Տ. Սարգսյանի
մասին տեղեկությունները` բացահայտ սուտ փաստարկներ բերելով: Կամ էլ միգուցե
Տ. Սարգսյանի մոտ անձի երկվություն է, եւ Չարենցի 70 հասցեում գրանցված
1960թ. հունվարի 29-ին ծնված Տիգրան Սարգսյանը հարկ եղած դեպքում ամենեւին
էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չէ:

10 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՐՏՔ
Մայիսի
16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով,
պարտք է կուտակել նաեւ Շիրակի մարզում: Ընկերությունը կրկին կարտոֆիլ է
մթերել այդ մարզից ու ամիսների ընթացքում մոտ 10 միլիոն դրամի պարտք
կուտակել: Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Շիրակի մարզպետ Ֆելիքս
Ցոլակյանից: Վերջինս հաստատեց, որ ընկերությունն իրենց մարզում եւս
գյուղացիներին ու ֆերմերներին պարտք է. «Անկեղծ ասած, կոնկրետ թիվը չգիտեմ,
բայց գիտեմ, որ 10 միլիոնից ավել էր: Հիմնականում ընկերությունը պարտք է
12 ֆերմերների եւ գյուղացիների: Ընկերության ներկայացուցիչները եղել են մեր
գյուղվարչությունում ու ասել, որ կմարեն իրենց պարտքերը»:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԴԻՄԱՎՈՐՈՂ
ԱԺ
ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանն Ուելսի արքայազն Չարլզին
դիմավորողների «ակտիվ» մասնակիցներից էր: Նա անգամ ավտոմեքենայի դուռն էր
բացում, որ արքայազնն իջներ մեքենայից: «Ժողովուրդ»-ը փորձեց Մարտիրոսյանից
պարզել՝ արդյոք նա մոռացել է, որ այժմ ԱԺ պատգամավոր է, այլ ոչ թե Սերժ
Սարգսյանի օգնականը: «Ես դիմավորել եւ ճանապարհել եմ, բայց դուռ չեմ բացել:
Ես «Երեւա՛ն, իմ սեր» ծրագրի խորհրդի անդամ եմ, ուրիշ այլ բան չկա»,-նշեց
պատգամավորը, ով մասնակցել է արքայազնի պատվին կայացած ճաշին:




Լրահոս