ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու եւ շատ աշխատելու համար»:

Սերժ Սարգսյան «168 ժամ»

Եվ որո՞նք են այդ անհրաժեշտ հիմքերը՝ կազմաքանդվող տնտեսությունը եւ աղքատության ու արտագաղթի ծավալների ա՞ճը: Տեսանք, թե մինչ օրս ինչպիսի ցնցող ու «հիանալի» արդյունքներ են արձանագրվում քրեաօլիգարխիկ համակարգի բարգավաճման ոլորտում, սանձարձակությունների ոլորտում, ընտրակեղծիքների ոլորտում: Ընտրությունների բացակայությունն էլ ընդամենը հնարավորություն կտա պետական ռեսուրսներն ավելի քիչ օգտագործել: Քանի որ ընտրությունների շրջանում դրանք օգտագործվում են իշխանությունների վերարտադրման համար: Իսկ շատ աշխատողներ միշտ էլ կան. հասարակ ժողովուրդն աշխատում է շատ, ստանում քիչ:




Լրահոս