ԻՊ ահաբեկիչները մահապատժի նոր տեսանյութ են հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» ահաբեկիչները համացանցում մահապատժի նոր տեսանյութ են հրապարակել. գրում է Lifenews-ը:

22 րոպե տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են ծայրահեղականները պատրաստվում Եմենում հարձակումներից մեկին: 4 տղամարդու գազանաբար սպանության պատճառը հայտնի չէ:

Տեսանյութում կադրեր են ցուցադրվում ռազմական օպերացիայից՝ պայթյուններ և հրաձգություններ: 4 տղամարդու գլխատում են կտրող ծակող զենքով: Մահապատժի ենթարկվածների ինքնությունը ևս հայտնի չէ:

ԻՊ ահաբեկիչները մահապատժի են ենթարկում ոչ միայն իրենց թշնամիներին, այլև` սեփական զինյալներին: Հունվարին հայտնի է դարձել դասալիքների զանգվածային սպանության մասին: Փախուստի փորձ կատարած զինյալներին կենդանի այրել են Մոսուլի բնակիչների աչքի առջև:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս