Սյունիքի մարզպետի տան տեսախցիկների տեսագրության հրապարակումը անթույլատրելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, ի պատասխան “Ա1+”-ի հարցմանը հայտնել է, որ փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետարանի կողմից հաղորդագրություն էր տարածվել, որում ներկայացվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ի կեսգիշերին սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի մարզպետի ազգականն է և թիկնապահը, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին։ Հունիսի 3-ին ձերբակալվել են մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։




Լրահոս