«Գազպրոմ»-ի թեման սպառված է. Վրաստանի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում պետք է դադարեցվի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունների շուրջ քաղաքական սպեկուլյացիան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն, այս մասին նա ասել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները մեծ աղմուկ բարձրացրին Վրաստանում: Սուր քննադատությամբ հանդես եկան ընդդիմության ներկայացուցիչները՝ պնդելով, որ «Գազպրոմ»-ի հետ համագործակցությունը զրկում է երկրին էներգետիկ անկախությունից:

«Այդ թեման սպառված է, քանի որ ռազմավարական բանակցությունների մասին որևէ խոսք չկա: Եվ կարծում եմ, որ բացարձակ անհիմն է շարունակել այդ հարցով քաղաքական սպեկուլյացիաները»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս