ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Այդ հարցի (գազի գնի թանկացման 30% սուբսիդավորման) շուրջ էլ բանակցում են ռուսական կողմի հետ, որ գրանտային միջոցներ տրամադրվեն»:

Արմեն Մովսիսյան «168 ժամ»

Ահա այսպես հասանք ապահով եւ մուրացկան` պարտքերի մեջ խրված Հայաստան՝ ապահով ու մուրացիկ իշխանություններով, պաշտոնյաներով: Հերթական անգամ ձեռքը պարզելու եւ փող մուրալու առիթը. թալանեցինք մեր ժողովրդին, մսխեցինք բյուջեն, գնեցինք զուգարաններ, արեցինք «ատկատներ», իսկ հիմա օգնե՛ք մեր ժողովրդին, խնդրում ենք, օգնե՛ք, քանի որ ինքներս չենք կարող օգնել… Ահա այսպես դրամաշնորհներով էլ ապրում ենք կամ էլ գումարներ կորզում «բարեկամ» երկրներից՝ դիմացը եւս մի բան վաճառելով: Այս անգամ ի՞նչ պետք է զիջեն, երբ «Հայռուսգազարդ»-ում Հայաստանին ընդամենը 20% բաժնեմաս է մնացել:




Լրահոս