ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես ունեմ 1986թ. արտադրության ավտոմեքենա: Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրական պայմանագիր ունեմ, բայց ուզում եմ ձեռք բերել երկկողմանի ապահովագրության պայմանագիր: Տեղյակ եմ, որ քսան տարեկանից բարձր մեքենաների վարորդներին չի թույլատրվում կնքել երկկողմանի ապահովագրության պայմանագիր: Խնդրում եմ ասել՝ կարող եմ կնքել նման պայմանագիր, թե ոչ:

Ալիկ Նիկողոսյան (53 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած իր, այդ թվում նաեւ ավտոմեքենան, ամեն տարի ենթարկվում է բնականոն մաշվածության: Այդ մաշվածությունը հաշվի է առնվում ցանկացած ապահովագրական ընկերության կողմից հատուցում տրամադրելու դեպքում: Ընդ որում հին մեքենաների դեպքում մաշվածությունը կարող է գերազանցել ութսուն տոկոսը, եւ ապահովագրությունը հաճախորդի համար դառնում է ուղղակի անիմաստ, քանզի նման դեպքում հատուցվում է վնասի ընդամենը 20 տոկոսը: Այդ սահմանափակումը կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում այն կազմում է 7-10 տարեկան: Հաշվի առնելով ՀՀ ավտոմեքենաների շուկայի յուրահատկությունները՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում սահմանվել է տասնհինգ տարվա սահմանափակում: Ավելի հին ավտոմեքենայի դեպքում հաճախորդը չի ստանում կրած վնասներին համարժեք հատուցում:

«Ռոսգոսստրախ Արմենիա»
ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից ենթադրվում է, որ քսան տարվա վաղեմություն ունեցող ավտոմեքենաների վարորդները ստիպված պետք է լինեն կնքել միայն միակողմանի ապահովագրական պայմանագիր:




Լրահոս