Անկարան հերքել է Սիրիայում ցամաքային օպերացիային մասնակցելու մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան չի մասնակցի Սիրիայում ցամաքային ռազմական օպերացիային, փոխանցում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով թուրքական կառավարության հայտարարությանը:

«Որոշ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան զինծառայողներ կուղարկի ռազմական օպերացիային մասնակցելու համար, չեն համապատասխանում իրականությանը»,-գործակալությունը մեջբերում է թուրքական կառավարության հայտարարությունը:

Ընդ որում, թուրքական իշխանությունները նշում են, որ պատրաստ են պայքարել ԻՊ-ի դեմ՝ միանալով ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիային:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սիրիայում ցամաքային օպերացիային մասնակցության պլանների մասին հայտնել են Սաուդյան Արաբիան և Բահրեյնը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս