Հռոմի Պապը պատրաստվում է այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ աշխարհը քննարկում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այս շաբաթ կայանալիք այցը Մեքսիկա, որտեղ էլ նա կարող է հանդիպել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, Հռոմի պապի վարչակազմի իրազեկ շրջանակներում նորից սկսել են խոսել նրա Կովկաս այցելության մասին, հաղորդում է «Նովայա գազետա»-ն` հղում կատարելով TASS- ին:

Նման մտադրության մասին քննարկվել էր դեռ անցած տարի, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չայցելեց Երևան Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ, սակայն Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Պատարագին մասնակցում էին Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։

Նախնական տեղեկություններով` Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, բացի Հայաստանից նաև նախատեսում է այցելել Վիաստան և Ադրբեջան: Այցը նախատեսվում է կազմակերպել այս տարվա սեպտեմբեր ամսին:

Որոշ քաղաքագետներ նկատում են, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան կրկին կլարի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել և 10 ամիս անց կրկին վերադարձել էր Վատիկան:




Լրահոս