Մեսսին և Ռոնալդուն ապացուցում են, որ իրենք լավագույնն են. Ռոնալդո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ այնքան էլ նպատակահարմար չէ համեմատել Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին: Ռոնալդոն ընդգծել է, որ խոսքը գնում է տարբեր դիրքի ֆուտբոլիստների մասին:

«Նրանց իսկապես շատ դժվար է համեմատել: Երկուսն էլ իսկական պրոֆեսիոնալ են, օժտված են հիանալի տաղանդով: Մեսսին և Ռոնալդուն տարբեր դիրքերում են հանդես գալիս, տարբեր կերպ խաղում: Սակայն հիմարություն կլինի հերքել, որ հենց այս երկու ֆուտբոլիստների դիմակայության արդյունքում է որոշվում մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլիստը: Այնպես որ երկուսն էլ լավն են և դա ապացուցում են ամեն խաղում», – ասել է Ռոնալդոն:




Լրահոս