Առավոտ. ԲՀԿ-ական պատգամավորները վիճում էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Դիլիջանի միջազգային դպրոցե ծրագրին հարկային արտոնություններ տալ-չտալու վերաբերյալ վեճը սահուն տեղափոխվեց խորհրդարանի միջանցքներ: Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում.
“Խորհրդարանի դահլիճում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ արտահայտվեց սույն նախագծին` հիմնավորելով, որ ե՛ւ կրթական, ե՛ւ ներդրումային առումով ծրագիրը հիմնականում անառարկելի է: Մելքումյանի այս մոտեցումն բնավ դուր չէր եկել իր կուսակից Գուրգեն Արսենյանին: ԲՀԿ-ական պատգամավորները միջանցքում վիճում էին: Արսենյանը, ակնհայտորեն բարկացած, փորձում էր հակադրվել Մելքումյանին, իսկ վերջինս ժպտալով պատասխանում էր:
“Առավոտը” Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեց`չե՞ք կիսում ձեր կուսակցի մոտեցումները: Արսենյանը պատախանեց. “Քվեարկության ժամանակ կտեսնեք”: Մեր հաջորդ հարցին`ի՞նչ վերապահումներ ունեք այդ նախագծի վերաբերյալ, Արսենյանն ասաց. “Ի՞նչ ա նշանակում՝ հարկային արտոնություններ տալ շահույթ ստանալու նպատակ հետապնդող ընկերությանը: Ես էդ չեմ հասկանում: Եթե էդպես ա, Հայաստանի համար մեկ ներդրողը Հայաստանի բնակիչներն են, հարկատուները, որոնք որ իրենց հարկերով ձեւավորում են հանրապետության բյուջեն. Էդ մարդկանց ինչի՞ արտոնություններ չեն տրվում: Սկսենք դրանից եւ ավարտենք դրանովե”,- մեջբերում է “Առավոտը” :

Մանրամասները՝ “Առավոտ”-ի այսօրվա համարում




Լրահոս