Ոստիկանները շենքի բակում հայտնաբերել են կնոջ դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ էրեբունու թիվ 22 շենքի դիմաց կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված շենքի 3-րդ մուտքի մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի, 77-ամյա Ա. Մ-ի դին: Ըստ տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, և մահացածը բնակվում էր նշված շենքի 5-րդ հարկում, տղայի և իր հարսի հետ: Արդեն դեպքի վայր է ժամանել դատական բժիշկը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս