Սելիմի լեռնանցքը միակողմանի երթեվեկելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ի` ժամը 09.00-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է մարդատար ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի: Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:




Լրահոս