Դիլիջանում հաղթեց գործող քաղաքապետը. ինչ արդյունքներ են գրանցվել մյուս վայրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ մի քանի համայնքում տեղի են ունեցել ղեկավարի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Սանթրոսյանը: Նա ստացել է 6797 ձայն, իսկ մյուս թեկնածուն` 4353 ձայն:

Տաթևում ևս հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Սիմոնյանը, ով ստացել է 1236 ձայն: Թումանյանի համայնքապետի ընտրություններում  կար մեկ թեկնածու ` Լևոն Ձավարյանը, ով էլ ստացել էր 1678 ձայն




Լրահոս