ԿՈՎԱԼԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հունիսի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ը Պռոշյանի ավագանու անդամ Մովսես Հակոբյանից տեղեկացավ, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշված օրը գյուղապետի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու համար գյուղապետարան է ուղարկել գյուղի ավագանու նախկին անդամ Արմենուհի Մելիքյանին: Պռոշյանի գյուղապետարանի աշխատակիցները, ինչպես նաեւ գյուղացիները, թույլ չեն տվել վերջինիս մտնել գյուղապետարանի շենք. «Գյուղապետարանի շենքի դռները բաց էին, սակայն բոլորը հավաքվել էին դրսում, եւ ոչ մեկս էլ թույլ չտվեցինք, որ այդ կինը մտներ շենք եւ ստանձներ նախկին գյուղապետի պաշտոնը, քանի որ այդ Արմենուհի Մելիքյանը Պռոշյան գյուղի Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոցի խորհրդի անդամ է եւ միտումնավոր չի ներկայանում դպրոցում տնօրենի ընտրություններին, ու դպրոցն այսօր հայտնվել է բարձիթողի վիճակում»: Ավագանու անդամի ներկայացմամբ՝ Ա. Մելիքյանի հետ եղել են նաեւ մարզպետարանի աշխատակիցներ, որոնց եւս չի հաջողվել մտնել գյուղապետարան. «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ թույլ չենք տալու, որ այդ կինը մտնի գյուղապետարան ու նստի նախկին գյուղապետի տեղը»: Նշենք, որ այս գյուղում պարզապես ատում են մարզպետ Կովալենկո Շահգալդյանին:




Լրահոս