ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն երեկ՝ հանդիպման ժամանակ, անդրադարձել են ԼՂ հակամարտության թեմային: Ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության՝ նրանք քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Սա, թերեւս, պատահական չէ. Թուրքիան մշտապես ցանկացել է որեւէ մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, եւ նրանք առիթը բաց չեն թողնում այդ թեմային անդրադառնալու համար: Ի դեպ, այս օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջոցով փորձում են կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը` ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար: Սակայն առայժմ որեւէ հստակություն չկա. Ադրբեջանում առաջիկայում    նախագահական ընտրություններ են, եւ ենթադրվում է, որ դրա պատճառով հիմա Ալիեւը փորձում է հետաձգել հանդիպումը:




Լրահոս