ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես «Հայփոստ»-ի աշխատող եմ, բայց հիմա ֆիզարձակուրդի մեջ եմ: Երբեւէ չեմ օգտվել եւ հիմա էլ չեմ օգտվում սոցիալական փաթեթի ծառայություններից: Բայց տեղյակ եմ, որ նման կառույցների աշխատողները կարող են ազատ օգտվել սոցփաթեթից: Ուզում եմ իմանալ՝ ես կարող եմ օգտվել, թե ոչ: Եթե այո, ապա կարո՞ղ եմ վիրահատվել սոցփաթեթի շրջանակներում:

Հայկանուշ Մելքոնյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)  


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերի համաձայն՝ սոցիալական փաթեթ հատկացվում է հետեւյալ պետական հաստատություններում աշխատող անձանց.
1) պետական մարմիններ,
2) կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության եւ գիտության ոլորտների պետական կազմակերպություններ,
3) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմ,
4) Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի աշխատողներ՝ բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների),
5) «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարության 2012թ. հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք:
Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները ներառված չեն ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի ծրագրում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, «Հայփոստ»-ի աշխատակիցները ներառված չեն սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայություններից օգտվողների թվում, էլ ուր մնաց հնարավորություն ունենան անվճար վիրահատվել:




Լրահոս