«Ֆլորենս» ռեստորանում էլիտար նշանադրություն էր. ով ում բարեկամը դարձավ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը «Ֆլորենս» ռեստորանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր նշանադրությունն էր։ Դերժավայի Արկադիի դուստրն ամուսնանում է եղբոր համադասարանցիներից մեկի, Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։ Նշանդրեքին մասնակցել է մոտ 350 հոգի, բայց ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը չեն եղել։ Ի դեպ, փեսայի հոր անվան հետ է կապվում 2010-ին Էրեբունու ակումբներից մեկում ծեծկռտուքը, որն ավարտվել էր կրակոցներով։

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ վերջինս նաև Փակ շուկայի համար պայքարող ակտիվիստներին էր հետևում, ամեն ինչ անում, որ «Փակ շուկա» պրոյեկտն իրականություն դառնա։ Սակայն Դերժավայի Արկադիի խնամու ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, ԼՂՀ անկախության տոնին երկրի առաջին դեմքերի կողքին լուսանկարվելն էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս