Կբարելավվի դատապարտյալների տեսակցությունների տրամադրման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած՝ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Փոփոխություններով կընդլայնվեն դատապարտյալների կապի հնարավորություններն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, կբարելավվի տեսակցությունների տրամադրման և անցկացման գործընթացը, ինչպես նաև կկանոնակարգվեն ծառայության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները: Տեսակցությունների տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման և դրանց ընթացքի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել տեսակցող անչափահաս անձանց թվաքանակը:

Կառավարությունը քննարկել և եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Օրինագծի ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու դատական ակտի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորությունը՝ ապահովելով դատական ակտերի վերանայման նպատակի և խնդիրների իրացում և միաժամանակ անձի՝ արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացում: Գործադիրը ներկայացրել է առաջարկություն, որն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:




Լրահոս