«Արթուր Բաղդասարյանն ու Արա Աբրահամյանը լավ ընկերներ են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ստեղծման գործընթացում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որևէ մասնակցություն չի ունեցել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեցին ՕԵԿ խմբակցության պատգամավորները: «Արթուր Բաղդասարյանն ու նա լավ ընկերներ են ու ընտանիքներով են մոտ: Իսկ թե քաղաքական դաշտում նա ինչ գործունեություն կծավալի, հետագան ցույց կտա»:

Հովհաննես Մարգարյանի խոսքով` իրենք պայքարում են հաղթանակի համար:
«Մեզ կարող են քննադատել, սակայն` տեղին: Ի վերջո, քամին անհրաժեշտ է ծառին, որ արմատները պնդանան, եթե այն բնական է ու ոչ թե արհեստածին փոթորիկ է»:
Հովհաննես Մարգարյանի խոսքով, իրենք պայքարում են հաղթանակի համար:

«Մեզ կարող են քննադատել, սակայն տեղին: Ի վերջո, քամին անհրաժեշտ է ծառին, որ արմատները պնդանան, եթե այն բնական է ու ոչ թե արհեստածին փոթորիկ է»:

Հարցին` արդյոք խախտում չէ՞, որ ԱԺ-ում նրանք ներկայանում են որպես ՕԵԿ պատգամավորներ, մինչդեռ այդ կուսակցությունն այլեւս գոյություն չունի, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ըստ ընթացակարգի, ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն են ներկայացրել:




Լրահոս