22-ամյա աղջկա հեծանիվը գողացողին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1994 թ. ծնված Ծաղիկ Ս.-ն և հայտնել, որ իրենց շենքի 4-րդ հարկի աստիճանահարթակից գողացել են իր հեծանիվը:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 25-ին, տներից մեկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Էդգար Ղ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:




Լրահոս