Անձրև, ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մարտի 27-ին առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:




Լրահոս