Ֆրանսիայի հյուսիսում ուժգին պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուժգին պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նոնանկուր քաղաքում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը շենքերից մեկում գազի արտահոսքն է եղել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքի արդյունքում կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




Լրահոս