Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել ՊՆ. ադրբեջանական զորքի զանգվածային տեղաշարժ է գրանցվել Արցախ. hraparak.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

hraparak.am-ը գրում է, որ քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել Պաշտպանության նախարարություն, քանի որ Արցախից տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական զորքի զանգվածային տեղաշարժ է գրանցվել:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ասաց, որ նախագահի այցերն ու հանդիպումներն ինքն իրավասու չէ մեկնաբանել, նկատեցինք, որ խոսքը պաշտպանության նախարարի հետ հանդիպմանն է վերաբերում, սակայն Հովհաննիսյանն անդրդվելի մնաց, իսկ զորքի տեղաշարժի վերաբերյալ էլ անորոշ նկատեց, որ իրենք անհրաժեշտության դեպքում հայտնում են տեղաշարժերի մասին:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս