Հարց քաղաքացիներից` հավասար միավորների դեպքում ո՞ր դիմորդներին է առավելություն տրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե դիմորդները մրցութային հավասար միավորներ են հավաքում, ապա ո՞ր խմբերին է, ըստ հերթականության, առավելություն տրվում:

Ալիսա Նազարեթյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում. ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին, բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին, գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին, դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը, ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին, զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ուսումնական տարվա քննությունների եւ ստուգարքների արդյունքում միեւնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու եւ ավել ուսանողների պարագայում երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:




Լրահոս