«Բարսելոնա»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի Սուարեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը  նոր պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին։ Թե՛ ակումբի ղեկավարությունը, թե՛ մարզչական շտաբը գոհ են ուրուգվայցի ֆուտբոլիստի ցուցադրած խաղից։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել 53 գոլ ու կատարել 25 գոլային փոխանցում։ Հավելենք, որ  Սուարեսը խփած 34 գնդակով գլխավորում է Լա Լիգայի ռմբարկուների ցուցակը։




Լրահոս