Հենրիխ Մխիթարյանը գլխավորում է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի միջին գնահատականը 7.93 է: Երկրորդ տեղում է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հարձակվող Ռաֆայելը՝ 7.71 միավոր:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ և դարձել 23 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս