Մամեդյարովը ԼՂ իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԼՂ իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

«Հայաստանի ԶՈւ-ն շարունակում է ծանր զինտեխնիկայից, այդ թվում Д-30 հաուբիցից և միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով ռմբակոծել Ադրբեջանի ԶՈւ դիրքերը: Հայաստանի այդ գործողությունների արդյունքում հատկապես Թարթառի շրջանին լուրջ վնաս է հասցվել»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ կապված ԼՂ իրավիճակի սրացման հետ, նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, Անվտանգության խորհրդի ղեկավար Լյու Ցզեիին և ԵԱՀԿ Մշտական խորհրդի ղեկավար Փոլ Էբերհարդին:

Գաջիևի խոսքով՝ նամակում ուշադրություն է դարձվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև Մոսկվայում ապրիլի 5-ին կնքված համաձայնագրերի խախտմանը, ինչպես նաև նշվում է, որ Հայաստանը «շփման գոտում հավելյալ ռազմական ուժ է կիրառում»:




Լրահոս