Լավ է արել Իվետա Մուկուչյանը, որ ծածանել է Արցախի դրոշը. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավ է արել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը, որ ծածանել է Արցախի դրոշը, գուցե, հաջորդ անգամ էլ ծածանի Մեծ Հայքի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Շատ լավ եմ նայում, շատ էլ ճիշտ է արել, գուցե, մի անգամ էլ Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրոշը ծածանի կամ Արևմտյան Հայաստանի»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Ի դեպ, լսելով, որ հարցը Եվրատեսիլի մասին է, Էդուարդ Շարմազանովը սկզբում առաջարկեց` «Եվրատեսիլի մասով` Աշոտյանին»:




Լրահոս