Լուկաշենկոն հանդիպել է Հռոմի պապի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայը, փոխանցում է բելառուսական «Ազատություն» ռադիոկայանը:

Ֆրանցիսկոսը ողջունել է Լուկաշենկոյին գրադարանի մուտքի առջև՝ Սուրբ Պետրոսի և Պողոսի դահլիճում: Կարճ ողջույներից հետո Բելառուսի նախագահն ու Հռոմի պապն անցել են գրադարանով, որտեղի սկսվել է տետ-ա-տետ հանդիպումը:

Երկար ժամանակ գտնվելով Եվրամիության պատժամիջոցային ցուցակում՝ Լուկաշենկոյին չէր թույլատրվում Եվրոպա մեկնել: Բելառուսի նկատմամբ ԵՄ սահմանափակող միջոցները, որոնք սահմանվել էին 2010թ. երկրում նախագահական ընտրություններից հետո, պետք է չեղարկվեին 2015թ. հոկտեմբերին, սակայն ԵՄ-ն երկարաձգեց պատժամիջոցները մինչև այս տարվա փետրվարի 29-ը, որից հետո դադարեցրեց 170 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ սահմանափակող միջոցները:




Լրահոս