2015-ին ՀՀ տնտեսական աճը կազմել է 3%. բյուջեն կատարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել է 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2015 թ.-ի պետական բյուջեն ամբողջապես կատարված է: Ատոմ Ջանջուղազյանը ընդգծեց, որ տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, որին նպաստել են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով:

«Կապիտալ ներդրումները նվազել են 5,1 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր ներդրումների 8,9 տոկոս նվազմամբ, այն դեքում, երբ պետական ներդրումներն աճել են: Արձանագրվել է միջին գնաճի 3,7 տոկոս, որը գտնվում է օրենքով սահմանված միջակայքում»,- նշեց Ջանջուղազյանը:

Ամփոփելով խոսքը` Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2015թ.-ի պետական բյուջեով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին հնարավոր է եղել ապահովել, և դրանք կատարված են:




Լրահոս