Հարց քաղաքացիներից` ամուսիններից որևէ մեկն իրավունք ունի՞ առանց մյուսի համաձայնության ամուսնալուծության դիմում ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսիններից որեւէ մեկն իրավունք ունի՞ առանց մյուսի համաձայնության ամուսնալուծության դիմում ներկայացնել:

Սիրարփի Հարությունյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել: Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե՝

-բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,

-ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայությանը, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց,

-ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման:

Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2014թ. գրանցվել է 18 հզ. 912 ամուսնություն՝ 2013-ի համեմատ աճելով 3%-ով: Իսկ ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4498՝ տարեկան կտրվածքով աճելով 19.8%-ով: 2014թ. գրանցված 1000 ամուսնությունից 238-ն ամուսնալուծվել է` 2013թ. 205-ի փոխարեն:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]  հասցեին:




Լրահոս