Սաակաշվիլին հայտարարել է Վրաստանի քաղաքական դաշտ վերադառնալու մտադրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան և ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Թող ոչ ոք չկասկածի և որպես սպառնալիք չընդունի այն, որ ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել»,-ասել է նա:

Սաակաշվիլին նաև հայտարարել է իր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունում նոր դեմքերի ի հայտ գալու մասին և նշել, որ մի քանիսի հետ ակտիվ խորհրդակցություններ է վարում:

Օդեսայի նահանգապետը հայտնել է նաև, որ առաջիկա ամիսները կհատկացնի Վրաստանում նոր քաղաքական էլիտայի ձևավորմանը, որը «հագեցած կլինի նոր հետաքրքիր մարդկանցով»:

Ավելի վաղ նա վստահություն էր հայտնել, որ իր նախկին կուսակցությունը կհաղթի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում:




Լրահոս