Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում է հնարավոր անձին լրացուցիչ հետազոտման ուղեգիր տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը ո՞ր դեպքում պետք է անձին լրացուցիչ հետազոտման ուղեգիր տրամադրի: Ընդհանրապես, որ դեպքում է տրամադրվում նման ուղեգիր:

Օֆելյա Ռուբինյան (49 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Ռուբինյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն անձին լրացուցիչ հետազոտման ուղեգիր տրամադրում է՝
ա) ախտորոշման ճշտման,
բ) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում,
գ) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու,
դ) ինչպես նաեւ անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 հաշմանդամություն ունեցող անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նրանցից 7 801-ը՝ 3,9 %-ը հաշմանդամ երեխաներն են: Ի դեպ, ընդհանուր թվից 1-ին խմբի հաշմանդամներ են 10268-ը, որն ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց 5,1%-ն է, 2-րդ խմբի հաշմանդամները 80 328-ն են (40,1%), 3-րդ խմբի հաշմանդամները 101.780-ն են (50,9%):

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին:




Լրահոս