Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններ երաշխավորելու մասին: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ և «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:

Հրամանի համար հիմք են ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6–ի N 973-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի մայիսի 20-ի N 535-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:




Լրահոս