Մարզական միջոցառում կին դատապարտյալների համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ մեկնարկեց արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումը կին դատապարտյալների համար:

Միջոցառման ընթացքում կին դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին վազքի, հեռացատկի, բազկամարտի, շաշկու, սեղանի թենիսի և վոլեյբոլի մրցումներում:

Մայիսի 25-ին անցկացված եզրափակիչ մրցելույթներում հայտնի դարձան տարբեր մարզաձևերում հաղթողները:

Մինչ պարգևատրման արարողությունը սկսելը ողջույնի խոսքով հանդես եկան մրցումներին ներկա պաշտոնատար անձինք` շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը:

30 մետր վազքի մրցումներում 3-րդ հորիզոնականը գրավեց Ա. Եղոյանը, երկրորդ տեղում Ք. Մաթևոսյանն էր, իսկ պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ա. Թադևոսյանը: Վերջինս առաջինն էր նաև հեռացատկում, իսկ այս մրցաձևում երրորդ և երկրորդ հորիզոնականները զբաղեցրին Լ. Այվազյանը և Է. Ավետյանը:

Բազկամարտի մրցաշարում միանձնյա հաղթող ճանաչվեց Ք. Ներսիսյանը:

Սեղանի թենիսի մրցաշարում երրորդ հորիզոնականում Ա. Գրիգորյանն էր, երկրորդում` Կ. Ղարիբյանը, իսկ առաջին տեղը գրավեց Ա. Ավետյանը:

Շաշկու մրցումներում երրորդ հորիզոնականում Ա. Դավթյանն էր, երկրորդում` Լ. Խաչատրյանը, իսկ առաջին հորիզոնականում` Ա. Գրիգորյանը:

Մրցանակակիրները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով և Աբովյանի քաղաքապետարանի կողմից սահմանված նվերներով:

Մրցանակաբաշխության ավարտին կին դատապարտյալները շնորհակալական խոսքից հետո հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստված հուշանվերներ:




Լրահոս