Ավտոմեքենաներ են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թամանցիների փողոցի թիվ 71 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «ՎԱԶ 21-03» մակնիշի 34 LM 903 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1954 թ. ծնված Ն. Խ.) շարժիչի հատվածը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.34-ին, մարվել՝ 05.37-ին։

***

Մայիսի 28-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ–Ալագյազ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.26-ին, մարվել՝ 19.35-ին: Այրվել է Գ. Հ.-ին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 27 ՍՍ 552 պ/հ ավտոմեքենայի սրահը և շարժիչային մասը ամբողջությամբ:




Լրահոս