Անկախ փաստաթղթի բովանդակությունից, արտաքին քաղաքականության տեսանկյունից Բունդեսթագի ընդունած բանաձևը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գերմանիայի Բունդեսթագը երեկ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «1915 թ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման մասին» վերնագրով բանաձեւը համատեղ ներկայացրել էին Գերմանիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU), Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) եւ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բանաձեւի քննարկման ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն նախագծի, եւ երբ հայտնի է դարձել, որ փաստաթուղթը ընդունվել է, դրսում հավաքվածներն այդ լուրն ընդունել են ծափողջյուններով, սկսել են երգել եւ պարել:

Իսկ պաշտոնական Անկարան բանաձեւի ընդունմանը արձագանքեց Գերմանիայում իր դեսպանին ետ կանչելով: Բունդեսթագի որոշումը Հայաստանի քաղաքական շրջանակներում եւս ոգեւորություն էր առաջացրել: Չնայած որ, ըստ փորձագետների, փաստաթուղթն իր բովանդակությամբ շատ թույլ է, եւ դրանում «ցեղասպանություն» եզրույթը միայն մեկ տեղ է օգտագործված` վերնագրում: Ավելին՝ ասվում է, թե այսօրվա թուրքերը կամ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Օսմանյան կայսրության ընթացքում կատարվածի համար: Բայց ամեն դեպքում, անկախ փաստաթղթի բովանդակությունից, արտաքին քաղաքականության տեսանկյունից այն Հայաստանի  համար կարեւոր նշանակություն ունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս