Ռուսաստանը Հայաստանին սպառնում է 102-րդ ռազմաբազան դուրս բերելու «հետևանքներով». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլևս անջրպետը ՌԴ-ի և Հայաստանի միջև, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Որքան էլ պարադոքսալ՝ հայ չինովնիկները հիմնականում անկեղծ «շարադրել» են իրենց կարծիքը Ռուսաստանի մասին, նշել, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ոչ միայն չի օգնել իր գործընկերոջը, իմացել-չի հայտնել հարձակման մասին, այլև օժանդակել է Ադրբեջանին։ Թե որքան է «ազդվել» դրանից Ռուսաստանը, դեռ անհայտ է, այնուհանդերձ, նա էլ իր հերթին նրբորեն սպառնում է Հայաստանին իր 102-րդ ռազմաբազան դուրս բերելու «հետևանքներով»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս