ԱԻՆ-ը փորձարկել է «911 SMS» իրազեկման համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին ժամը 10.00-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից գործադրվել է «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված և սպասարկվող «911 SMS» իրազեկման համակարգը:

Տեղեկատվության տրամադրման համակարգը հաջողությամբ փորձարկվել է Տավուշի մարզում: Այդ համակարգի օգնությամբ կազմակերպվել է 229 տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, բժշկական, ուսումնական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարների ու անձնակազմի փորձնական ազդարարում:

«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-ի վերոնշյալ համակարգը միակը չէ, որ արդյունավետ կիրառվում է արտակարգ իրավիճակների համակարգում: 2016 թվականին հաջողությամբ փորձարկվեց «911» ծառայության sms-ի միջոցով տեղեկատվության փոխանակման համակարգը, ընթանում է խելախոսների (սմարթֆոնների) համար ժամանակակից պահանջներին համապատասխանող և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված «SOS 911» հավելվածը:

«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ-ն տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել է ՀՀ ԱԻ նախարարությւան հետ մարդկանց հրատապ օգնության համակարգի ձևավորման գործում:




Լրահոս