«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում. երկու դատապարտյալ ինքնավնասում են արել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ում եւս երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանը եւ Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց: Մասնավորապես, Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է իր որովայնին, ինչի հետեւանքով նրան վիրահատության են ենթարկել: Դատապարտյալների հարազատները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար:

Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս  ՔԿՀ-ի «զոն նայող» Դավիթ Անանյանը, որը առավել հայտնի է Կիրովականցի Դավո անվանմամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս