Ալիևը հաշտեցրե՞լ է Պուտինին և Էրդողանին. թուրքական աղբյուրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելից և Եգիպտոսից հետո փորձում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ինչպես գրում է թուրքական Bir gün պարբերականը՝ Էրդողանը ՌԴ նախագահի հետ հարաբերությունները կարգավորելու համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահը փորձում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին:

«Էրդողանն ընդունել է Ալիևի և Լուկաշենկոյի օգնությունը, ովքեր միջնորդ են հանդիսանում Անկարայի և Մոսկվայի միջև: Էրդողանը, ով ընդհատեց իր այցը ԱՄՆ, անձնական խնդրանքով դիմել է այդ առաջնորդներին, ովքեր լավ հարաբերություններ ունեն Կրեմլի հետ»,-գրում է պարբերականը:




Լրահոս