Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի նախկին «Շեն Հոլդինգ» քարի արտադրամասի տարածքում այրվել է մոտ 2 հեկտար, Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ և 4 դեկորատիվ ծառ, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի թիվ 1-ին տան բակում՝ մոտ 1000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս