Գաբրիել Ղազարյանն այցելել է Արագածոտնի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Նախարարը տեղում ծանոթացել է մարզի հանրակրթական դպրոցների շենքային պայմաններին, ֆիզկուլտուրայի դահլիճներին, գույքով ապահովվածության մակարդակին, ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման խնդիրներին:

Այցի շրջանակներում նախարարը մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է մարզի Ափնա, Շենավան, Արտաշավան, Արագած համայնքների, Աշտարակ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցներ և Աշտարակի նորակառույց մարզադպրոց: Այդ մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության նախարարության լրատվական բաժինը: Արագածոտնի մարզ այցելության ավարտին նախարար Ղազարյանը և մարզպետ Գյոզալյանը մարզպետարանի դահլիճում անցկացրել են խորհրդակցություն ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Նախարարը պատասխանել է ուսուցիչների հարցերին և իր խոսքում անդրադարձել այն ծրագրերին, որոնք իրականացվում են նախարարության կողմից:




Լրահոս