Համայնքների խոշորացումը կարդարացնի՞ գյուղապետերի սպասելիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանի չորս մարզերում համայնքների խոշորացման 13 պիլոտային ծրագրեր՝ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում: Ըստ այդմ, յուրաքանչյուր փնջում պետք է միավորվեն 4-15 գյուղեր, ընդհանուր թվով՝ 116 համայնքներ: Այսինքն՝ 116 գյուղերը միավորվելու են տասներեքի մեջ:

Այս թեմայի շուրջ ArmLur.am– ը զրուցեց մի քանի համայնքի ղեկավարների հետ:
ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը հայտնեց. «սա նոր սիստեմ է: Դեռևս բան չեմ կարող ասել, ես լրիվ ուրիշ մոտեցում ունեմ: Մոտավորապես 10 համայնքներ միանալու են Արագածին: Սա երևի համայնքների համաչափ զարգացման համար է նախատեսված»:

Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի օրակարգից Ծաղկահովիտ համայնքը հանել են: Ըստ համայնքի ղեկավարի` սա շատ ուրախալի փաստ է: Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարը Աղասի Ամիրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ամասիս համայնքին միանալուն են կոնկրետ 9 համայնքներ: Համայնքի ղեկավարը չկարողացավ հիշել կոնկրետ, թե որ գյուղերն են միանալու Ամասիային:

Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանի կարծիքով համայնքների խոշորացումը դրական քայլ կլինի, քանի որ 4-5 միլիոնանոց բյուջե ունեցող համայնքը ոչինչ չի կարողանում անել:

Նշենք, որ 2006 թ-ից սկսած ՀՀ կառավարությունը և տարածքային կառավարման նախարարությունը GIZ-ի համագործակցությամբ քայլեր են ձեռնարկում համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների հայեցակարգային մոտեցումների ձևավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում արդեն իսկ կան խոշորացված համայնքներ, սակայն փաստը մնում է մի բան, որ առերևույթ բնակչի կյանքում ոչինչ չի փոխվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս